հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը՝ 8-րդ միջոոցառման շահառուների ցանկի ընդլայնման և նպաստառու ընտանիքներին աջակցելու մասին

Փաշինյանը՝ 8-րդ միջոոցառման շահառուների ցանկի ընդլայնման և նպաստառու ընտանիքներին աջակցելու մասին

Մենք այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 8-րդ միջոցառման շահառու են դառնալու նաև մարմնամարզական կենտրոնների աշխատողները, տրանսպորտի ոլորտի աշխատողները. «Մենք նաև որոշում ենք կայացրել աջակցություն տրամադրել նպաստառու ընտանիքներին: Այդ ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Այդ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերը հոգալուն, իսկ մնացածն առձեռն կտրամադրվի նրանց»,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: