Նիկոլ Փաշինյանի դուստրն ԱԺ-ում է
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանն այս պահին խորհրդարանում է, այնտեղ ընթանում են «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ։
Լսումներին նաև աշակերտներ են մասնակցում, նրանց շարքում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը: Փաշինյանի դուստրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան է։
«Հարցս վերաբերում է կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը։ Ըստ իմ տեղեկատվության, այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։ Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել», - հարց հնչեցրեց Շուշան Փաշինյանը։



