ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարետի որոշմամբ կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Այս մասին հայյտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Պարետի որոշմամբ`  այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։

Կասեցումնրը տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

  • Կիսվել: