երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Պապոյանը Wizz Air Group-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները

Պապոյանը Wizz Air Group-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
 
  Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
 
 Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման, Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
 
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և հայկական կողմին ներկայացնել առաջարկների և գործողությունների քարտեզ, որոնք կքննարկվեն և ըստ առաջնահերթությունների կկայացվեն որոշումներ։

  • Կիսվել: