Պապոյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը քննարկել են արտահանման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը
«Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք արտահանման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։
Ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը»,-նշել է նա։