կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ, որի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա

Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ, որի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա

Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 30-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ընկերության տնօրեն, հիմնադիր Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տնկարանում, ծանոթացել բարձրորակ տնկանյութերի արտադրության և մշակության տեխնոլոգիային։

Տնկարանում իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիական կիրառմամբ տնկանյութի արտադրություն։ Նաև կատարվում են փորձարկումներ Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում կորիզավոր, հնդավոր պտղատեսակների մեծ պահանջարկ ունեցող, մրցունակ սորտերի կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։ Արտադրվում է առավել արդյունավետ սորտերի բարձրորակ տնկանյութ՝ պատվաստված արտերկրից ներկրված ցածրաճ վիրուսազերծ պատվաստակալների վրա։

«Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա՝ հանրապետությունում վիրուսազերծ պատվաստակալների արտադրություն կազմակերպելու նպատակով։

  • Կիսվել: