Պահեստավորված դիմակների քանակ կա, որևէ ապրանքի գին խոշոր խանութներում չի փոխվել․ ՏՄՊՊՀ նախագահ
Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակների քանակ, պետական ռեզեվում դրանց պակասը չկա: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով ախտահանիչ նյութերին՝ Գևորգյանը նշեց, որ հայկական որևէ արտադրող գին չի բարձրացրել:
«Ախտահանիչ նյութերի դեֆիցիտ մինչ այս չկար, առաջին վարակակիրի լուրի դեպքում այն սկսվեց արագ սպառվել, բայց իրավիճակն այսօր այլ է՝ դեղատներում կան ախտահանիչ նյութեր», -ասաց Գևորգյանը:
Նա նաև նշեց՝ որևէ ապրանքի գին խոշոր խանութներում չի փոխվել: