ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ozon-ի ապրանքներն արդեն հասանելի են Հայաստանի բնակիչների համար․ առաքման միջին ժամանակահատվածը մոտ յոթ օր է

Ozon-ի ապրանքներն արդեն հասանելի են Հայաստանի բնակիչների համար․ առաքման միջին ժամանակահատվածը մոտ յոթ օր է

Ռուսական Ozon առցանց առևտրի հարթակն սկսել է Ռուսաստանից ապրանքների վաճառք իրականացնել Հայաստանում։ Առաքման միջին ժամանակահատվածը մոտ յոթ օր է: Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ Այս մասին հայտնում է Forbes.ru-ը։

Ընկերությունից հայտնել են, որ Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին, իսկ ապրանքները կարող եք պատվիրել Omni Logistics-ի առաքման միջոցով։։

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: Ապրանքները հնարավոր է ձեռք բերել առաքման ծառայության կամ Omni Logistics-ի ստացման կետերի միջոցով: Ապրանքների առաքման միջին ժամկետը մոտ յոթ օր է:

Ընկերությունից տեղեկացնում են, որ Ozon-ը նախատեսում է զարգացնել Հայաստանում իր լոգիստիկ ենթակառուցվածքը, ներառյալ սեփական առաքման ծառայությունը և ստացման կետերի ցանցը: 

 

  • Կիսվել: