հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են․ Թունյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են․ Թունյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։  Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։
Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալն աճել է 33.9 մլրդ դրամով կամ մոտ 80%-ով։
 
Հ.Գ. - Տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից»,- գրել է նա։

  • Կիսվել: