հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որքանո՞վ է տնտեսապես շահավետ եւ մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը․ Փաշինյան (տեսանյութ)

Որքանո՞վ է տնտեսապես շահավետ եւ մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և կիսվել տեսանյութով։

«Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո:

Որքանո՞վ է տնտեսապես շահավետ եւ մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը: Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում։

Գյուղմթերքը՝ միրգ, բանջարեղեն, կանաչիներ, ծաղիկներ, նախկինում արտահանվել է  մարդատար ինքնաթիռով, սակայն մարտի 19-ից թռիչքները դադարեցվել են։ Ապրիլի 24-ին առաջին անգամ Հայաստանից իրականացվել է 23 տ գյուղմթերքի արտահանում՝ բեռնատար ինքնաթիռով, որը վարձակալել էր արտահանող մի ընկերություն։ 
 
Արդեն 2 անգամ իրականացվել է հատուկ թռիչք և թերմոարկղերով Հայաստանից դեպի Մոսկվա է արտահանվել նաև 800 կգ  օրգանական մշակում անցած ծնեբեկ։ 
 
Ելնելով սեզոնայնությունից, երբ շուկայում գյուղմթերքի գինը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, բեռնատար ինքնաթիռներով տեղափոխելը ֆերմերների համար եկամտաբերություն է ապահովում։
 
Մի քանի օրից ևս մեկ ինքնաթիռ հայկական բերքն ու բարիքը ռուսական շուկա կարտահանի»,- գրել է նա։
 

  • Կիսվել: