հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեց

Որոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 294 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման համար։ Նախագիծը չզեկուցվողների թվում էր։
 
Ավտոճանապարհի վերակառուցման համար գնում է արվելու մեկ անձից, շինարարական աշխատանքները կիրականացնի «Ճանապարհ» ՍՊԸ–ն, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն կիրականացնի «Մոդուլ» ընկերությունը։
 
Նախագծի հիմնավորման մեջ գրված է, թե նախագծի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Սյունիքի մարզի տարածքում անխափան, այլընտրանքային երթևեկության ապահովումը։
 
«Նախագծի ընդունման արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար»,–ասված է հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ նշված ճանապարհների վերակառուցման համար անհրաժեշտ գործընթացը մեկնարկել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1896-Ն որոշմամբ։

  • Կիսվել: