հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ոռոգման համակարգերի արդիականացման» համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդվել է 50 միլիոն դոլար․ Պապիկյան

«Ոռոգման համակարգերի արդիականացման» համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդվել է 50 միլիոն դոլար․ Պապիկյան

Ակտիվ ընթացքի մեջ է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը, որի համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար: Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում՝

 տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա,

 շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով,

 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները,

 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա,

 կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ,

 ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Շահառու հանդիսացող 43 համայնքներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքներում։

  • Կիսվել: