հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Oրինապահ հարկ վճարողների ցուցակը համալրվում է. ՊԵԿ

Oրինապահ հարկ վճարողների ցուցակը համալրվում է. ՊԵԿ

Oրինապահ հարկ վճարողների ցուցակը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչություն պետ Արսեն Սառիկյանը փետրվարի 28-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 տնտեսվարողի:

2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 28 տնտեսվարող: 13 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 7 դիմում մերժվել, ևս 10 դիմում ուսումնասիրության փուլում է:

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցուցակները հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցուցակը 

1. «ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ
2. «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ
3. «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ» ՍՊԸ
4. «ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
5. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
6. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

  • Կիսվել: