ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օրենքի խախտում չկա. Բադասյանը` Եվրոպայից ներկրված ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու մասին

Օրենքի խախտում չկա. Բադասյանը` Եվրոպայից ներկրված ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու մասին

ՀՀ տնտեսվարողների կողմից եվրոպական երկրներից ապրանք ներկրելու, այնուհետև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանելու հարցում ՀՀ օրենսդրության տեսանկյունից խախտում չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն Եվրասիական տնտեսական միության անդամ է և պահպանում է այն կանոնակարգողները, որոնք գործում են տնտեսական միությունում։
 
«Երկրորդ` Հայաստանը շահագրգռված չէ որևէ կերպ որևէ տրանզիտ գոտում հայտնվելու և այդ երկրի որևէ առավելությունից օգտվելու։ Հայաստանը այդ իրավիճակում չէ, և ՀՀ–ն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկում։ Մենք գործում ենք ՀՀ օրենսդրության շրջանակում և կատարում ենք այն, ինչ գրված է»,–ասաց Բադասյանը։
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

  • Կիսվել: