ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ո՞ր ծրագրերով են շինարարական կազմակերպություններին 0 տոկոս վարկեր առաջարկվում. վարչապետի պարզաբանումը

Ո՞ր ծրագրերով են շինարարական կազմակերպություններին 0 տոկոս վարկեր առաջարկվում. վարչապետի պարզաբանումը

Տրանսպորտային ոլորտի աշխատողներին ներառել ենք 8-րդ միջոցառման մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ տրանսպորտային ոլորտի աշխատողները 8-րդ միջոցառումով կստանան աջակցություն:

Փաշինյանն ասաց. «Դա ինքնաշխատ մեխանիզմով է գործում: Բազաները կներբեռնվեն եւ մի քանի օրից իրենք կարող են մտնել, իրենց տվյալները կլրացնեն ու կիմանան, թե կոնկրետ որ բանկից պետք է ստանան աջակցությունը: Հաջորդը, հիմա բացօթյա շինարարությունը լրիվ բաց է, եւ շինարարական կազմակերպություններին առաջին ծրագրով, նաեւ 3-րդ ծրագրով զրո տոկոսով վարկեր ենք առաջարկում եւ համարում ենք հարցը գոնե այս պահին լուծված: Մեր աջակցությունը այդպես ենք պատկերացնում»

Վարչապետն ասաց նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ ծրագրեր կներդնեն, որոնք սեպտեմբերին արդյունք կտան: «Որպեսզի հողերի մշակման նոր հնարավորություններ բացենք: Այս փուլում էլ կփորձենք գյուղոլորտում վարկավորումը ակտիվացնել, որ մի սեգմենտն էլ զբաղվի անասնապահությամբ, սպանդանոցներով»,-ասաց նա:

  • Կիսվել: