շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Նուբար Աֆեյանը հանդիպել է Գևորգ Պապոյանին

Նուբար Աֆեյանը հանդիպել է Գևորգ Պապոյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, և կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։

  • Կիսվել: