երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր վերելակներում գովազդային պաստառներ փակցնումը կարգելվի. այս տարի կփոխարինվի 426 վերելակ

Նոր վերելակներում գովազդային պաստառներ փակցնումը կարգելվի. այս տարի կփոխարինվի 426 վերելակ

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ:

  • Կիսվել: