ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր համակարգը հնարավորություն է տալու կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ

Նոր համակարգը հնարավորություն է տալու կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության մամուլի սրահում հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է վիրտուալ ՀԴՄ-ի համակարգ:

Նոր համակարգը, նշում է պաշտոնյան, ՊԵԿ-ը քննարկում է Կենտրոնական բանկի հետ։ «Սա նոր համակարգ է, այն արդեն ստեղծվել է և մենք սպասում ենք բիզնեսի արձագանքին, որպեսզի այն ընդառաջ գա ու ինտերգրվի», - ասաց նա:

Միքայել Փաշայան վստահ է՝ այդ համակարգը հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ:

«Էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին, որը կարելի է նաև տպել», - ասաց նա՝ հավելելով, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։

«Համակարգը սպառողների համար հեշտացնում է էլեկտրոնային ծառայություններից օգտվելու եղանակը, իսկ տնտեսվարողները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ, հնարավորություն կունենան ավելի որոակով և արագ ծառայություններ մատուցել սպառողներին», - եզրափակեց նա:

  • Կիսվել: