երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան, ծանոթացել տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան, ծանոթացել տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է։ Այսօր՝ ապրիլի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղբաբյանի և այլ պաշտոնյաների հետ նա այցելել է Նոյեմբերյան և ծանոթացել տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

«Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:

Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Այցի շրջանակներում Փաշինյանը ոչ միայն ծանոթացել է նոր բաժանմունքների կառուցման աշխատանքներին, այլև հանդիպել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև ծանոթացել շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: