Ներկայացվել է, թե շրջհարկի փոփոխության օրենքը հետաձգվել է, ինչը ապատեղեկատվություն է. Հակոբ Ավագյան
Վերջին շրջանում կառավարության ընդունած օրենքներն ուղեկցվում և իրականացվում են առանց ՓՄՁ-ի վրա գնահատման: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, կառավորթւայն դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը։
Նա նշեց, որ կառավարության նիստում ներկայացվել է, թե շրջանառության հարկի փոփոխության օրենքը հետաձգվել է, ինչը, ըստ նրա, ապատեղեկատվություն է։
«Կառավարությունը հաստատել է աջակցության ծրագիր, վատթարացող նորմերով կշարունակեն գործել, և ապա 5 տոկոսի և 10 տոկոսի տարբերությունը կառավությունը կփոխհատուցի, եթե այնտեղ կան որոշակի պայմաններ»,-ասաց Ավագյանը։
Ըստ նրա՝ որոշել են աջակցել միայն առևտրով զբաղվողներին, ինչն ընդունելի չէ․ արտադրության ոլորտում էլ կան բազմաթիվ խնդիրներ․
«Կարևորն այն է, որ հիմա խեղաթյուրվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը, որն ամբողջ աշխարհում նույն է՝ պարզ, հստակ, կանխատեսելի հարկ, երբ փոքր բիզնեսը կարողանում է հստակ ու պարզ հաշվել իր հարկերը։ Սա գերփոքր բիզնեսի համար ընդունելի չէ, և մեր պահանջն է կասեցնել»,-ասաց Ավագյանը:
Նա հայտարարեց, որ հիմա իրենք վարչապետի հետ հանդիպում են պահանջում։