շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներդրումներ կատարելով նորարարական ենթակառուցվածքներում՝ մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլև ստեղծում հիմքեր ապագայի համար. Գրիգորյան

Ներդրումներ կատարելով նորարարական ենթակառուցվածքներում՝ մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլև ստեղծում հիմքեր ապագայի համար. Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանի ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրոպական միության, Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի դեսպանները, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավարը և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը նոր ավտոբուսային պարկի բացումը համարել է ներդրում քաղաքացիների կյանքի որակը բարելավելու և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում:

«Ներդրումներ կատարելով նորարարական ենթակառուցվածքներում՝ մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլև ստեղծում հիմքեր ապագայի համար»,-ամփոփելով իր խոսքն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: