ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ». Տիգրան Ավինյան

«Ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մալբրի համակարգի ներդրմանը․ «Դեռևս նախորդ տարվանից՝ Մալբրի համակարգի ներդրմամբ, մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու ենթածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետևել ամեն անհատական ծրագրին, և պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու»,- ասել է նա:

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ևս մանրամասներ է հայտնել Մալբրի համակարգի ներդրման ծրագրից. «Խոսքը գնում է ծրագրերի կառավարման էլեկտրոնային թվային համակարգի մասին, որը հնարավորություն կտա հստակ սահմանել աշխատանքների ցանկը, պատասխանատուներին ու ժամկետները, ինչը մեր գործունեության մեծ ծավալների պարագայում հնարավորություն կտա մինչև վերջին կետը հետևել գործընթացների իրականացման ընթացքին»։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է ևս մեկ նորամուծության մասին․ «Նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին և այլն»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե ժամանակին գործում էր «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը երկար ժամանակ է՝ չի սպասարկվում. «Հարթակը աշխատել է, բայց երկար ժամանակ է՝ չի սպասարկվում, մյուս գործակարգավարականին կներկայացնեմ հարթակի գործարկման ժամանակացույցը»,- ասաց նա։

  • Կիսվել: