հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նարեկ Մկրտչյանը GMF-ի քննարկմանը անդրադարձել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգին

Նարեկ Մկրտչյանը GMF-ի քննարկմանը անդրադարձել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է German Marshall Fund-ի (GMF) կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։
 
Մասնակիցների թվում եղել են ակադեմիական շրջանակի, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։
 
Դեսպանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգին՝ ներկայացնելով արդեն ստորագրված հուշագրերը և դրանց շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Ընդգծվել է ԹՐԻՓՓ ծրագրի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, ներկայացվել մանրամասներ՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտներում համագործակցության ուղղություններով։
 
Անդրադարձել է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին։

  • Կիսվել: