երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանի մոտ քննարկվել են բնակարանային ապահովման, ծնելիության աճի խթանման հարցերը

Նարեկ Մկրտչյանի մոտ քննարկվել են բնակարանային ապահովման, ծնելիության աճի խթանման հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ։  

Նախարարն ամփոփել է 2023 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ներկայացնելով աշխատանքի, ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։

Նախարարությունից հայտնում են, որ այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս իրականացվելիք փոփոխությունները դարձնել առավել արդյունավետ։

Ամփոփման շրջանակում նախարարի տեղակալները խոսել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, բնակարանային ապահովման, ծնելիության աճի խթանման, ինչպես նաև զբաղվածության և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացված աշխատանքների մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Հնչել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի և սոցիալական ինտեգրման, սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցման ծրագրի, խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ նախարարի տեղակալները ներկայացրել են այս ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումները։

  • Կիսվել: