ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախորդ տարվա համեմատ տավարի մսի գինը թանկացել է 25.3 տոկոսով, խտացրած կաթինը՝ 30.7, իսկ մակարոնեղենինը՝ 24.5 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ տավարի մսի գինը թանկացել է 25.3 տոկոսով, խտացրած կաթինը՝ 30.7, իսկ մակարոնեղենինը՝ 24.5 տոկոսով

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 1.4%, խոզի մսի` 2.5%, գառան մսի`5.6% և տավարի մսի՝ 25.3%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 1.5%, 0.6%, 1.8% գնաճ:

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ մանկական սննդի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.1%-ով, թարմ կաթինը՝ 11.1%-ով, մածունինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 19.9%-ով, խտացրած կաթինը՝ 30.7%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.6%, 1.3%, 0.2%, 1.4%, և 0.4%-ով:

Ձվի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 6.2%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.6% գնաճ: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հաճարի՝ 12.0%, ձավարի՝ 13.3%, հացի` 14.3%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.2%, 0.7%, 0.3% գնաճ:

Կարագի և հրուշակեղենի գները 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ աճել են 4.0% և 11.8%-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.5% և 0.3%-ով:

Դրան զուգընթաց, 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 7.6%, բրնձի՝ 7.6%, ոսպի՝ 8.2%, հնդկացորենի` 8.5%, ոլոռի՝9.9%, մարգարինի՝ 23.4%, մակարոնեղենի 24.5% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.2%, 1.9%, 1.5%, 0.6%, 0.3%, 0.2% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.2%- ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 13.7% գնաճ:

  • Կիսվել: