ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 2 միլիոն 966 հազար 800 մարդ:

Մայրաքաղաքում բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 1միլիոն 96 հազար:

Ըստ վիճակագրական կոմիտեի փոխանցած տվյալների՝ ամենախիտ բնակեցված մարզը Արմավիրն է՝ շուրջ 264 հազար 800 մարդ: Հաջորդը Արարատի մարզն է իր շուրջ 257 հազար 400 բնակչությամբ: Բնակչության խիտ բնակեցվածության թվով երրորդ տեղում Կոտայքի մարզն է շուրջ 252 հազար 100 բնակչությամբ:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի բնակչությունը կազմել է շուրջ 124 հազար 700 մարդ, Գեղարքունիքի մարզում՝ շուրջ 227 հազար 300, Լոռու մարզում՝ 212 հազար 200, Շիրակի մարզում՝ 230 հազար 300, Սյունիքի մարզում՝ 134 հազար 600 իսկ Տավուշի մարզում՝ 119 հազար 700: Ամենանոսր բնակեցված մարզը Վայոց ձորի մարզն է, շուրջ 47 հազար 600 մարդ է բնկովում։

Մանրամասները՝ լուսանկարներում.

 

                        

  • Կիսվել: