շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախորդ տարի ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աննախադեպ է եղել` ավելի քան 3.6 մլն մարդ

Նախորդ տարի ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աննախադեպ է եղել` ավելի քան 3.6 մլն մարդ

ՀՀ օդանավակայաններ ժամանած և մեկնած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
 
«Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ։ Նրանցից 1 մլն 458 հազար 718 ուղևոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ Նշեմ, որ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով»,– ասաց Սիմոնյանը։
Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»–ն (458 հազար 500 ուղևոր), երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»–ը, երրորդը` «Աերոֆլոտը», ապա «Red wings»–ը, «Armenia aircompany»–ն, «Utair»–ը, «Wizz air»–ը, «Rossiya»–ն, «Fly Dubai»–ը և «Aegean»–ը։
Հայկական «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, քանի որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն ներառվել է հայկական ավիաընկերությունների հնգյակի 4-րդ հորիզոնականում։

  • Կիսվել: