շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախորդ կառավարությունը 1․2 մլրդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել «ՀայՌուսգազարդ»-ին․ Արտակ Քյուրումյան

Նախորդ կառավարությունը 1․2 մլրդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել «ՀայՌուսգազարդ»-ին․ Արտակ Քյուրումյան

Մեր հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ ռուսական կապիտալը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում։ Այս մասին գրում է Factor.am:

«Պարզվեց, որ 1997-2020 թվականներին ռուսական ընկերությունները եղել են հիմնական ներդրողները, սակայն 2014 թվականից ի վեր՝ ռուսական ընկերությունների դերի նվազում է նկատվում։ Դա մենք դիտարկում ենք տնտեսության կայունության և խոցելիության տեսանկյունից։

Մեր գնահատականներով՝ ռուսական կապիտալով ընկերությունների կողմից վճարվող հարկերի կշիռը եղել է 15-16%, իսկ 2018 թվականին նվազել է մինչև 13%-ի: Այս մասին այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված՝ ՀՀ-ում ռազմավարական նշանակության գույքի մասնավորեցման, խնդրահարույց ներդրումների և գործարքների վերաբերյալ ուսումնասիրության առցանց ներկայացմանը նշեց պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

««ՀայՌուգազարդ»-ը մինչև վերջին 20 տոկոս մասնաբաժնի վաճառքը համախառն վնասով է աշխատել։ 2005-2013 թվականներին համախառն վնասը կազմել է 31․9 մլրդ դրամ, իսկ երբ արդեն 100 տոկոսով «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականությունն էր, համախառն շահույթը կազմել է 111․7 մլրդ դրամ։

Բացի այդ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար համալրել են «ՀայՌուսգազարդ»-ի կապիտալը։ Մասնավորապես, տարբեր համայքներին պատկանող գույքը ներդրել են որպես կապիտալ՝ «ՀայՌուսգազարդ»-ում։

Նախորդ կառավարությունը նույնիսկ 1․2 մլրդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել ընկերությանը, պարբերաբար նաև սուբսիդավորել է առանձին սոցիալական խմբերին մատակարարվող գազը։ Սրանք շատ մեծ թվեր են։ Այդ հաշվարկները ոչ ոք չի տեսել։ Հավանաբար, կառավարական ինչ-որ օղակներում կան դրանց վերաբերյալ փաստաթղթերը, բայց խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին կարող է լինել։

Օրինակ՝ մի գործարքի դեպքում 148 միլիոն դոլարի է հասնում»,- նշեց Արտակ Քյուրումյանը»։

  • Կիսվել: