ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը։
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։
Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:

  • Կիսվել: