երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նախատեսվում է ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները երկարաձգել մինչև 2036 թ-ը

Նախատեսվում է ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները երկարաձգել մինչև 2036 թ-ը

Ներկայումս ՀԱԷԿ-ի արդիականացման մաստշաբային աշխատանքներ են իրականացվում, որոնք ծրագրվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ «Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը:

«2026 թվականից հետո, եթե հետազոտությունները հաստատեն շահագործման հետագա անվտանգության հնարավորությունը, ապա կառավարությունը ծրագրում է շարունակել շահագործումը մինչև 2036 թվականը»,- նշեց նա։

Նունե Ալեքյանը նաև հայտնեց, որ մշակվել և կառավարությանն է ներկայացվել մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որում ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթ ուղղություն:

 

  • Կիսվել: