ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները նախատեսվածից շուտ միացան ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները նախատեսվածից շուտ միացան ՀՀ միասնական էներգահամակարգին

Պլանային նախազգուշական վերանորոգում (ՊՆՎ) -2024-ից հետո ս/թ օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 15։20-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։

Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս/թ օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:

  • Կիսվել: