շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին

Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագիծը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել պայմանագրի դրույթներին, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Նախագծին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: