երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Նախատեսվում է 8500 բաժանորդի համար 72 կմ երկարությամբ նոր ջրագծեր և ջրաչափական հանգույցներ կառուցել. Արեյան

Նախատեսվում է 8500 բաժանորդի համար 72 կմ երկարությամբ նոր ջրագծեր և ջրաչափական հանգույցներ կառուցել. Արեյան

Ջրամատակարարման ոլորտում շատ մեծ են 2025 թվականին ծրագրված աշխատանքների ծավալները: Այն նախագծերը, որոնք պատվիրել էր «Վեոլիա ջուրը», այժմ պատվիրատուի գործառույթը տեղափոխվել է Ջրային կոմիտե: Ըստ այդմ՝ նախատեսվում է 72 կմ երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծեր և ջրաչափական հանգույցներ կառուցել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Ընտրված է մասնավոր սեկտորը, և, կարծում եմ՝ ընտրությունը ճիշտ է արված, որովհետև ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է. ցանցը քայքայված է այստեղ, և ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է:

Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 2025-2026 թվականներին, ըստ էության, կբարելավվեն ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը, և ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները: Սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար»,- ասաց նա:

  • Կիսվել: