շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախատեսում ենք 2023-ին 22 միլիարդ դրամ սուբվենցիա հատկացնել համայնքներին. փոխվարչապետ Մաթևոսյան

Նախատեսում ենք 2023-ին 22 միլիարդ դրամ սուբվենցիա հատկացնել համայնքներին. փոխվարչապետ Մաթևոսյան

Կառավարության համար առանցքային նշանակություն ունի ՀՀ բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Այս նպատակով տարածքային զարգացման ծրագրի գծով 2023 թվականին նախատեսվում է հատկացնել ավելի քան 99 միլիարդ դրամ»,- ասաց փոխվարչապետը:

Կառավարությունը բոլոր բնակավայրերում ապրելու, արարելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակադրում ունի:

«2023 թվականին ևս շարունակելու ենք համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Նախատեսում ենք 2023 թվականին 22 միլիարդ դրամ սուբվենցիա հատկացնել համայնքներին՝ համաֆինանսավորելու սուբվենցիոն ծրագրերի ընհանուր արժեքի 30-80 տոկոսը: Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով այս տարի սուբվենցիաների տրամադրման կարգում կատարել ենք համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի համայնքների կողմից սուբվենցիոն հայտերի և փաթեթների ներկայացման քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել ծրագրերի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով շինարարական աշխատանքները մեկնարկել տարեսկզբին»,- ասաց Մաթևոսյանը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ սկսվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հավաքագրման գործընթացը, որի արդյունքում համայնքներից ստացվել է 459 սուբվենցիաների նախնական հայտ՝ 112.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:

  • Կիսվել: