հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախարարի աշխատավարձը 1․500․000֏ է՝ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից․ Արա Պապյան

Նախարարի աշխատավարձը 1․500․000֏ է՝ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից․ Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանը համեմատել է Հայաստանի և Կանադայի  շարքային քաղացիների ու նախարարների աշխատավարձերը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Դնում եմ հետաքրքրվողների համար

ՀՀ ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68,000֏ է, նախարարի աշխատավարձը 1․500․000֏, կամ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից։

Կանադայում նվազագույն աշխատավարձը ամսեվճարով չի այլ ժամավճարով, որը սակայն հաշվելով շաբաթական ստանդարտ 37,5 ժամ դրունքաչափով ստացվում է Կանադական Պողոսի համար ամսեկան $2,275, իսկ համապատասխան Կանադական նախարարը $20․625 այսինքն մոտ 9 անգամ ավել:

Բայց սպասեք․ դեռ կենացները քաղցրանում են։

Կանադական մինիստրը այդ կեղտոտ (նախքան հարկային եւ այլ պահումները) ամսեկան $20․625 ից, հարկերի եւ այլ պահումներից հետո ստանում է ամսեկան $12,400, իսկ մինիմում աշխատավարձով աշխատող Կանադական Պողոսը ամսեկան $1,879։ Այսպիսով Կանադական նախարարի եւ Կանադական Պողոսի միջեւ սոցիալական տարբերությունը կրճատելով 6․5 անգամի։

Հայաստանյան Պողոսը իր 68,000֏ից հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո առձեռն ստանում է 50,600֏ իսկ Հայաստանյան նախարարը իր 1․500․000֏ ից հարկային հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո ստանում է մոտ 1,075,000֏՝ դրանով իսկ սոցիալական բեւեռվածության աստիճանը կտրուկ նվազեցնելով մոտ 21 անգամի։

Եթե ՀՀ գոնե Կանադայի պես սոցիալական արդարություն ունենար (որն ի դեպ անգամներ հեռու է արեւմտաեվրոպական չափանիշներից) ապա ՀՀ նախարարի աշխատավարձը հեռավոր համադրելի կլիներ Հայաստանյան Պողոսի աշխատավարձի հետ եւ կկազմեր 450․000֏ որից եւ հարկային եւ այլ պահումներից հետո ՀՀ նախախարը կստանար մոտ 325․000֏ այսինքն Հայաստանյան Պողոսից մոտ 6,5 անգամ ավել։

Այսինքն ՀՀն Կանադական սոցիալական արդարության պատկերացմանը զիջում առավել քան 3 անգամ։

Կամ ՀՀ իշխանությունները գտնում են որ շարքային Պողոսներին "ադ ալ շատ է", կամ համարում են որ ՀՀ սահմանադրության առաջին հոդվաճի 5րդ բառը (սոցիալական) ավելորդ է, կամ էլ որ Հայաստանյան նախարարները շատ ավելի բարդ ու հետեւաբար բարձր վարձատրվող աշխատանք են կատարում եւ դրանով արդարացնում են իրենց եւ շարքային Պողոսի կենսագոյության 22 անգամյա անդունդը։»

  • Կիսվել: