հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախագահը Դիլիջանում մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Նախագահը Դիլիջանում մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է եկամտային հայտարարագրման համակարգի ներդրման ու զարգացման, ՀՀ հարկային համակարգի եկամտային ներուժի իրացման հնարավորությունների և առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: