հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:

  • Կիսվել: