«Նաիրիտի» հարցում մեր նպատակն այն է, որ բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ․ Սուրեն Պապիկյան
«Նաիրիտ» գործարանի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը մեկն է՝ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես համասեփականատեր, ունենա օգուտներ, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային և ենթակառուցվածքներինախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեր խնդիրը, նպատակն այն է, որ բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ», -հավելեց նախարարը։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ գործընկերների հետ հայկական կողմը առավել գործնական բանակցությունների փուլ է ցանկանում մտնել։ «Մենք ուզում ենք հասկանալ ավելի մատչելի տարբերակով կամ որպես համասեփականատեր, ինքնարժեքով ապրանքի գնման և այլ շուկաներ դրա արտահանման ուղղությամբ ինչ կարելի է անել, որը կարող է մեզ համար զգալի հնարավորություններ ստեղծել։ Մինչև համավարակը նման գործընթաց էինք ուզում սկսել, բայց կանգ առավ։ Այս ամենից հետո մեր գործընկերների հետ կսկսենք խոսակցությունը», - ասաց Պապիկյանը՝ նկատելով, որ այդ հարցում կան շատ խորքային խնդիրներ, որոնց բարձրաձայնման համար դեռ ժամանակը չէ։