ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Moody’s-ը ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության վարկանիշը սահմանել է Ba3՝ բացասական հեռանկարով

Moody’s-ը ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության վարկանիշը սահմանել է Ba3՝ բացասական հեռանկարով

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 և հեռանկարը` բացասական։ Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։

Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապեսնման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել Ընկերության կապիտալում պետական մասնակցությունըԸնկերության բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակըինչպես նաև Ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

 

  • Կիսվել: