շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միշուստինը և Փաշինյանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Միշուստինը և Փաշինյանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից։

«ՌԴ և ՀՀ կառավարությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող առանցքային հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ տեղեկագրի՝ Միշուստինը և Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված առաջնահերթ խնդիրները և օգոստոսի 25-26-ը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: