Մինչև տարվա վերջ պլանավորում ենք՝ մեր քաղաքի կողմից մատուցվող բոլոր ծառայություններն էլեկտրոնային հարթակով հասանելի լինեն. Ավինյան
Երկուշաբթի հայտարարելու ենք YES (Yerevan electronic services) նախագծի՝ նոր հարթակի մասին, որտեղ արդեն իսկ գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք դեռևս web ֆորմատով: Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք մեր քաղաքի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, բոլոր հնարավոր... այսինքն՝ գրեթե ենթադրում եմ, որ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու, և մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ YES հարթակն ունենա հավելված և՛ Andriod-ի, և՛ iOS-ի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ին, ապա, ըստ Ավինյանի, անպայմանորեն կդիտարկվեն ոչ միայն բուն թվայնացման, այլև բիզնես պրոցեսների պարզեցման հարցերը. «Օրինակ՝ եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող են մեր Interoperbility հարթակից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք»,- տեղեկացրեց քաղաքապետը: