երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև տարեվերջ 7-ից բացի ևս 16 մանկապարտեզ կհանձնենք շահագործման. Ավինյան

Մինչև տարեվերջ 7-ից բացի ևս 16 մանկապարտեզ կհանձնենք շահագործման. Ավինյան

2023-ին Երեւանում շահագործման է հանձնվել թվով 7 մանկապարտեզ: Այս մասին այօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ թվարկելով դրանք՝ Էրեբունիում թիվ 71, 63, Աջափնյակում՝ թիվ 47, 48, Մալաթիա-Սեբաստիայում՝ թիվ 81, Շենգավիթում՝ թիվ 143 եւ Կենտրոնում՝ թիվ 15:

Ավարտված շտկումների փուլում է գտնվում եւս 8 մանկապարտեզ. Նոր Նորքում թիվ 109, 110, Աջափնյակում՝ թիվ 50, Արաբկիրում՝ թիվ 22,23, Դավիթաշենում՝ թիվ 61 մանկապարտեզները: Թիվ 95 եւ 77 մանկապարտեզները թեեւ ավարտական փուլում են, բայց ծավալներն ավելի շատ են, քան նախագծով տրված է եղել, կառավարություն ենք դիմել այդ երկուիս մահով: Դրանք 95 տոկոս կատարողական ունեն: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 161 մանկապարտեզում տեխհսկողի հարցը արդեն 2 շաբաթ է՝ չի լուծվում: Ունենք 72 տոկոս կատարողական: Եթե այս շաբաթ էլ չկարողանան այդ կարցը կարգավորել, ես առաջարկում եմ, որ շինբարեկարգումը հրատապ միջոցներով իրականացնի այդ հարցը: Մենք կորցնում ենք 2023-ին այդ մանկապարտզեը շահագործման հանձնելու հնարավորությունը,-ասաց Խորեն Գրիգորյանը:

Նա ընդգեց, որ թիվ 74 մանկապարտեզը եւս չեն հասցնի այս տարի ավարտել, քանի որ զրոյից է կառուցվում: «Թիվ 44 եւ թիվ 135 մանկապարտեզներն ունեն 70 տոկոս կատարողական, որեւէ խնդիր չկա, կարողանալու ենք հասցնել 2023-ին: Թիվ 138 մանկապարտեզը եւս հասցնելու ենք: Թիվ 137-ում ունենք 75 տոկոս կատարողական, էլի հասցնելու ենք: Թիվ 147 մանկապարտեզի դեպքում շենքն ունի 95 տոկոս կատարողական, բայց ունենք վթարայանության խնդիր:

2023-ին կավարտենք թիվ 41 մանկապարտեզի շենքի շինարարությունն ամբողջությամբ, իսկ բակի շինարարությունը կավարտենք 2024-ին: Թիվ 105-ը ամբողջությամբ կհանձնենք շահագործման: Թիվ 140 մանկապարտեզը կունենանք առնվազն 50 տոկոս կատարողական: Այսինքն կունենանք 23 շահագործման հանձնված մանկապարտեզ»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ բացի շահագործման հանձնված 7 մանկապարտեզից, նվազագույնը եւս 16 մանկապարտեզ հանձնվելու է շահագործման այս տարի:

  • Կիսվել: