կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջին քաղաքացին հիմա 14 %-ով ավելի լավ է ապրում, բայց կարող է տարեվերջին տեսնենք ավելի բարձր աղքատություն. Քերոբյան

Միջին քաղաքացին հիմա 14 %-ով ավելի լավ է ապրում, բայց կարող է տարեվերջին տեսնենք ավելի բարձր աղքատություն. Քերոբյան

Մենք մի քանի ամիս առաջ պլանավորածից բարձրացրեցինք թոշակներն ու նպաստները, հաջորդ տարի եւս սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը. «Եթե վերցնենք միջին քաղաքացուն, միջին քաղաքացին, կոպիտ ասած, 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում: Բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրել, եւ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը լինի զրո: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա:

Բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջին կարող է տեսնենք ավելի բարձր աղքատության ցուցանիշ, որովհետեւ ունենք շատ բարձր գնաճ եւ տարվա սկզբին եղած կանխատեսումները վկայում էին նրա մասին, որ պետք է աշխատենք հենց աղքատության մակարդակի ուղղությամբ: Այն բարձր գնաճը, որ կա աշխարհում ու Հայաստանում, ի սկզբանե, 27-42 տոկոսով գնահատական կար, որ կարող է աղքատության մակարդակը բարձրանա գնաճի պատճառով: Հիմա մեր արած աշխատանքի շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ այդ 27-ը նվազի կամ 42 չդառնա, պաշտոնական թվերը ցույց կտան, երբ դրանք հրապարակվեն: Ես առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք, կտեսնենք»,-հայտարարեց Քերոբյանը:

  • Կիսվել: