երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանական ագրեսիան խոչընդոտեց ցորենի ցանքատարածությունների ավելացմանը․ Էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանական ագրեսիան խոչընդոտեց ցորենի ցանքատարածությունների ավելացմանը․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանում նախատեսվում էր ավելացնել ցորենի ցանքատարածությունները, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով դա տեղի չունեցավ։ Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Խոսքն, ըստ նախարարի, 75 հազար հեկտարի մասին էր։ Այժմ այդ տարածքներում, անվտանգության նկատառումներից ելնելով, նկատվում է մշակման ցածր ակտիվություն։ Մասնավորապես՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչը, Քերոբյանի խոսքով, խոչընդոտում է հասնել նախատեսված ցուցանիշին։

«Կառավարությունը մշակել եւ իրականացրել է նաեւ խոշոր ներդրումային ծրագիր անասնաբուծության ոլորտում, որի համար 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 3,5 մլրդ դրամ։ Սա թույլ կտա բարձրացնել անասնաբուծական արտադրանքի ինքնաապահովման մակարդակը»,- ​​վստահեցրեց նախարարը։

  • Կիսվել: