շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Միայն 2019-ին կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան դուք ձեր կառավարման 5-6 տարիներին. Հակոբյանը՝ ընդդիմությանը

Միայն 2019-ին կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան դուք ձեր կառավարման 5-6 տարիներին. Հակոբյանը՝ ընդդիմությանը

2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում միայն պետբյուջեի միջոցներով կառուցվել է շուրջ 503 կմ ճանապարհ: Ավելի քան 200 կմ ճանապարհ կառուցվել, վերակառուցվել է սուբվենցիաներով: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ճանապարհների կառուցման վերաբերյալ քննադատություններին:

Պատգամավորը նաև նախորդ տարիներին կառուցված, վերանորոգված, հիմնանորոգված ճանապարհների մասին վիճակագրություն ներկայացրեց: Ըստ այդմ՝ 2023 թվականին կառուցվել է 501 կմ ճանապարհ, 2022-ին պետբյուջեով կառուցվել, հիմնանորոգվել է 301 կմ ճանապարհ, իսկ սուբվենցիոն ծրագրերով՝ 154 կմ: 2021 թվականին կառուցվել է 386 կմ ճանապարհ, 2020-ին՝ 388 կմ, իսկ 2019-ին կառուցվել, հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, իսկ սուբվենցիոն ծրագրերով՝ 110 կմ:

«Միայն 2019 թվականին կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան դուք ձեր կառավարման 5-6 տարիների ընթացքում»,- հայտարարեց պատգամավորը:

  • Կիսվել: