հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուներին այցելությունների դիմաց ավելի բարձր փոխհատուցում կստանան

Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուներին այցելությունների դիմաց ավելի բարձր փոխհատուցում կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուների ընտանիքներ, աշխատավայրեր, հիվանդանոց կամ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների դիմաց այսուհետ պետության կողմից ավելի բարձր փոխհատուցում կստանան։

Նոր կարգի համաձայն` նրանք յուրաքանչյուր այցի դիմաց նախկին 500 դրամի փոխարեն կստանան 800 դրամ այցելության վճար։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Կառավարության որոշման մեջ նաև նշվում է, որ այս տարվանից ավելացել են ոչ միայն վճարման չափերը, այլև այցելություններ կատարող աշխատողների թիվը, ինչը պայմանավորված է 2023 թվականից անձի հաշմանդամության գնահատման ոլորտում կատարված բարեփոխումներով։

  • Կիսվել: