երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. Մխիթար Հայրապետյան

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. Մխիթար Հայրապետյան

Ռազմաարդյունաբերության ոլորտի հետ կապված ամեն բան  չէ, որ ես կարող եմ հանրայնացնել, հասկանալի է, որ մենք  գործ ունենք որոշակի գաղտնի տեղեկատվության հետ, և այս առումով փորձել ենք առանձնացնել այն հատվածը, որը կարող ենք հրապարակել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հունվարից 1-ից ցայսօր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերուէթյան ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից իրականացվել է մեկ օրենքի նախագծի, երեք գործող որոշումների փոփոխության, երեք նոր որոշումների նախագծերի մշակման և շրջանառման աշխատանքներ: Օրենսդրական և ենթաօրենսդրական փաթեթները ոչ միայն պատրաստվել են այս ընթացքում, այլև մենք դրանք շրջանառել ենք, և հույս ունենք, որ առաջիկայում թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարություն ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն:

Եթե հետևել եք, իմ հարյուրօրյա գործունեությանը, ապա կարծում եմ , արդար կլինի նշել, որ ռազմաարդյունաբերության ոլորտը, ըստ էության եղել է իմ ուշադրության կենտրոնում հենց առաջին օրվանից: Բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները Կառավարության համար հանդիսանում են առաջնահերթություն»,-ասաց նա:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈւ-ում: Նա նշեց, որ ռազմարդյունաբերության գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վերհանվել են բոլոր խնդիրները և մի շարք խնդիրներ ակնկալում են, որ կկարգավորվեն։

  • Կիսվել: