երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մի քանի օրից արդեն կգործեն «Ozon»-ի ստացման կետերը Հայաստանում

Մի քանի օրից արդեն կգործեն «Ozon»-ի ստացման կետերը Հայաստանում

«Wildberries»-ը հայտարարել էր, որ  ամբողջությամբ վերացվել է տեխնիկական այն սխալը, որի միջոցով հնարավոր էր լինում գնումներ կատարել  այլ տարածաշրջանների համար նախատեսված գներով:

Տևական ժամանակ է՝ Հայաստանում գործում է SSB Academy-ն, որի հիմնադիր Տարոն Պապիկյանը հայ գործարարների շրջանում բազմաթիվ դասընթացներ և վեբինարներ  է անցկացրել.

«Հայ գործարարների  շրջանում անցկացնում ենք որպես վաճառող մուտք գործելու և միանգամից 7 շուկաներում վաճառք իրականացնելու վերաբերյալ ֆունդամենտալ և պրակտիկ  դասընթացներ, գործընթացների կազմակերպման վերաբերյալ  անհատական խորհրդատվություններ,  ինչպես նաև անվճար վեբինարներ: Դասընթացներ և վեբինարներ կան նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են որակավորվել  որպես «Wildberries» մենեջեր  և մատուցել ծառայություններ  այն գործարարներին, ովքեր  արդեն իսկ վաճառում են կամ պլանավորում են վաճառել «Wildberries»-ում», – նշում է նա: «Wildberries»-ի տեխնիկական սխալը կարգավորելուց հետո բնակիչները սկսեցին դժգոհել տնտեսվարրողների  այդ քայլից, քանի որ բավականին մատչելի և որակով գնումներ էին կարողանում անել:

Եվ  շատ արագ սկսեցին ուսաումնասիրել «Ozon»-ը: Սկզբում «Ozon»-ը նախատեսում էր մուտք գործել հայկական շուկա 2023 թվականի ուշ աշնանը, սակայն գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, քանի որ հայաստանյան  ներկայացուցիչները սկսել են տիրապետել ապրանքների հակառակ ուղղությամբ առաքմանը։

Ներկայումս Հայաստանում բացվել է  «Ozon»–ի  20 լոգիստիկ կենտրոններ, մի քանի օրից արդեն կգործեն ստացման կետերը: Բնակիչներին հասանելի է  լինելու ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք ու առողջապահական  ապրանքներ:

  • Կիսվել: