ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի քաղաքացի առաջարկում էր Երևանում դնել «հուսահատության գազելի» ու «նիվայի» հուշարձաններ. Փաշինյան

Մի քաղաքացի առաջարկում էր Երևանում դնել «հուսահատության գազելի» ու «նիվայի» հուշարձաններ. Փաշինյան

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց՝ արդյոք միկրոավտոբուսների նոր խմբաքանակի գալուց հետո «հուսահատության գազելները» դուրս կմղվեն, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց․

«Գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Հիմա էլ կան նոր միկրոավտոբուսներ, որոնք այլ տրամաբանությամբ են կառուցված, դրանք նախատեսված են հենց քաղաքային ուղևորափոխադրումների համար, սա շատ կարևոր է, որովհետև ամենատարբեր խնդիրներ կան՝ ցուցանակներ, հարթակի բարձրություն և այլն։ Քանի որ վերջերս մի քանի զավեաշտալի գաղափարներ են ի հայտ գալիս, կիսվեմ ձեզ հետ։ Այս վերջերս մի քաղաքացուց նամակ էի ստացել, ով առաջարկում էր Երևանում երկու հուշարձան դնել ՝ մեկը «հուսահատության գազելի», մյուսը՝ «Նիվայի», չգիտեմ՝ ինչքանով արժե դա անել, բայց ամեն դեպքում այստեղ քաղաքակրթական ակնարկներ կան»։

  • Կիսվել: