ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի հարյուր կամ հազար մարդ են, մի երկու ժամով ճամփա են փակում, ազդեցություն չունի տնտեսության վրա․ Քերոբյան

Մի հարյուր կամ հազար մարդ են, մի երկու ժամով ճամփա են փակում, ազդեցություն չունի տնտեսության վրա․ Քերոբյան

 ՀՀ մարզերում և Երևանում մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաները չեն ազդում տնտեսության վրա։  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարծում եմ, որ անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված է, այնտեղ կա մի քանի հարյուր կամ հազար մարդ, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն չունեն։ 1-2 ճանապարհը 1-2 ժամով փակելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,– նշեց Քերոբյանը։
 
 

 

  • Կիսվել: